Յուրահատուկ պատիժ` դպրոցական վատ առաջադիմության համար

16:35 • 12.03.12

ԱՄՆ-ի Մայամիի դպրոցական Մայքլ Բելլի ծնողները յուրահատուկ միջոց են գտել իրենց որդուն վատ գնահատականների համար պատժելու համար, տեղեկացնում է Fox News-ը:

Մայքլը մեծ ստվարաթղթին գրել է իր վատ առաջադիմության մասին և կանգնել փողոցում:

Նրա ծնողները նշել են, որ այլընտրանք չեն ունեցել, քանի որ Մայքլը պարզապես անուղղելի էր: Տղայի հայրը ցանկանում է վստահ լինել, որ այսուհետ Մայքլը դպրոցում լավ կսովորի:

Հավելենք, որ տարատեսակ նախադասություններից զատ ստվարաթղթին գրված է եղել հետևյալ երկտողը. «Ես բացասական գնահատական եմ ստացել, ուստի որպես պատիժ պիտի այստեղ անցկացնեմ գարնանային ողջ արձակուրդը»: