Վրաստանը խզում է ԱՊՀ երկրների հետ կնքված հերթական համաձայնագիրը
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մարտի 9-ին հրամանագիր է ստորագրել` 1993թ. դեկտեմբերի 23-ին կնքված, ԱՊՀ երկրների միջև արտադրական ձեռնարկությունների արդյունաբերական համագործակցության մեխանիզմների զարգացմանը նպաստելու վերաբերյալ համաձայնագրի դադարեցման մասին, հաղորդում է 1news.az-ը` հղում կատարելով Վրաստանի օրենսդրական տեղեկատու կայքին:
Բացի այդ Սաակաշվիլին հրաման է ստորագրել, որով Վրաստանի մասով դադարեցվում է 1994թ. ապրիլի 15-ին կնքված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների և ոլորտների միջև համագործակցության իրականացման մեխանիզմի ընդհանուր պայմանների մասին համաձայնագիրը»:
Հրամանագրերի համաձայն, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է ավանդապահներին տեղեկացնի վրացական կողմի ընդունած որոշումների մասին:
Հիշեցնենք, որ 2009թ. ամռանը Վրաստանը պաշտոնապես դուրս եկավ ԱՊՀ կազմից, սակայն շարունակում էր ԱՊՀ շրջանակներում գործող տասնյակ միջազգային համաձայնագրերի անդամ լինել:









