«Ես գիտեմ» ծրագրի շրջանակում որոշ պաշտոնյաներ նկատողություն են ստացել. Դավիթ Սարգսյան

16:07 • 12.03.12

ՀՀ կառավարության թեժ գծին փետրվար ամսվա ընթացքում ստացված ավելի քան 11 հազ. հեռախոսազանգերից և ոչ մեկը չի պարունակել կոռուպցիայի մասին հաղորդագրություն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը՝ «Ես գիտեմ» հանրային իրազեկման արշավի առաջին փուլի ամփոփման շրջանակում:

Դավիթ Սարգսյան նաև ասաց, որ ծրագրի հետ կապված որոշ պաշտոնյաներ ստացել են նկատողություն։
«Մի քանի դեպքեր են եղել, հեռախոսազանգից հետո համապատասխան պաշտոնայները ստացել են նկատողություն: Ես չեմ ցանկանում նշել նրանց անունները»,- ասաց նա:

Դավիթ Սարգսյանը վստահեցրեց, որ պաշտոնյանները դեմ չեն ծրագրի իրականացմանը, այսինքն՝ իրենց աշխատանքը ավելի հրապարակային դարձնելուն: «Երբեմն որոշ բաներ լինում են, բայց նրանք ժամանակի ընթացքում կշտկվեն»,- նշեց նա:

Ըստ Կառավարության աշխատակազմի ղեկավարի՝ ծրագիրը ձևավորում է հասարակության կողմից բարեփոխումների նկատմամբ որոշակի պահանջարկ, ինչպես նաև օժանդակում է կառավարությանը այդ բարեփոխումներն իրականացնելու ճանապարհին: