Իսլանդիան ցանկանում է անցնել եվրոյի
Ֆինանսական ճգնաժամի պատճառով դեֆոլտի շեմին գտնվող Իսլանդիան ցանկանում է հրաժարվել ազգային արժույթից` իսլանդական կրոնից` հույս ունենալով դրանով լուծել առկա ֆինանսական խնդիրները:
Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը` վկայակոչելով երկրի վարչապետ Յոհանա Սիգուրդսդոտիրին, երկիրը պատրաստվում է Եվրամիության կազմում ընդգրկվելուց հետո անցնել եվրոյի կամ այլ երկրի ազգային արժույթի:
«ԵՄ-ին անդամակցությունը թույլ կտա Իսլանդիային համագործակցել միության անդամ այլ երկրների հետ` որպես ինքնիշխան պետության, որը ձայնի իրավունք ունի համագործակցության բոլոր ոլորտներում առկա խնդիրների լուծման առումով», - ասել է վարչապետը:









