Հայտնաբերվել է դա Վինչիի կորած համարվող որմնանկարը

18:39 • 12.03.12

Լեոնարդո դա Վինչիի երկար ժամանակ կորած համարվող «Անգիարիի ճակատամարտը» որմնանկարը հայտնաբերվել է Ֆլորենցիայի Պալացո Վեկիո պալատում, այսօր հաղորդել են իտալական լրատվամիջոցները:

Հատուկ փորձաքննության ժամանակ մասնագետները 16-րդ դարի հայտնի գեղանկարչի աշխատանքի հետքերը հայտնաբերել են շենքի պատերից մեկի վրա:

Պարզվել է, որ դա Վինչիի որմնանկարը մոտ 500 տարի  ծածկված է եղել Ջորջո Վազարիի «Մարչիանոյի ճակատամարտը» որմնանկարի տակ: