Օսլոյում կես կիլոգրամանոց երկնաքարը ծակել է տան տանիքը
Նորվեգացի ընտանիքը երկնաքար է գտել, որը ծակել է Օսլոյում գտնվող իրենց տան տանիքը, հաղորդում է Газета.Ru-ն:
Մասնագետները պնդում են, որ 585 գրամ քաշ ունեցող քարը կարող է լինել այն ասուպի մասնիկը, որը մարտի 1-ին անցել էր Նորվեգիայի վրայով: Գտածոն հազվագյուտ լեռնային ապար է, որը մեկ կամ մի քանի, իրար ցեմենտված լեռնապարների միացություն է իրենից ներկայացնում:
Երկնաքարի կտորը հայտնաբերած ընտանիքը ցանկանում է, որ այն Նորվեգիայում մնա, և երկնաքարը թանգարանին փոխանցելու հնարավորությունն է ուսումնասիրում:
Միևնույն ժամանակ, երկնաքարի տերերը այն բավական բարձր գնով վաճառելու հնարավորություն ունեն, քանի որ Մարսից պոկված մետեորիտի 1 գրամը մոտ 670 եվրո արժեք ունի: Սակայն, ներկայում անհայտ է, թե Օսլոյում գտնված երկնաքարը որտեղից է և ինչ արժեք ունի:









