Նյույորքյան հիվանդանոցը գլխի վնասվածքով հիվանդին տուն է ուղարկել
ԱՄՆ-ի Նյու Յորքի բնակիչ Ռիկարդո Ասեվեդոն, ով Բրոնքսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվածք է ստացել անհայտ անձի արձակած փամփուշտից, տեղափոխվել է Սուրբ Բարնաբաս հիվանդանոց, տեղեկացնում է Fox News-ը:
Ասվեդոն բողոքել է, նշելով, որ բուժհաստատության աշխատակիցները նրան խորհուրդ են տվել գնալ տուն և վերադառնալ միայն 4 օրից, և դա այն դեպքում, որ տղամարդու գլխում փամփուշտ է հայտնաբերվել:
Ասեվեդոյի հավաստմամբ` բժիշկները վիրակապ են դրել, սակայն խնդրել են 4 օր հետո կրկին գալ, որպեսզի հեռացնեն փամփուշտը:
Հիվանդանոցի ղեկավարությունը զերծ է մնացել դեպքի առթիվ որևէ հայտարարություն անելուց:









