Օբամային իմպիչմենտով են սպառնում, եթե նա Սիրիայի դեմ պատերազմ սկսի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կարող է իմպիչմենտ սպառնալ, եթե նա որոշի` առանց ամերիկյան Կոնգրեսի հավանության պատերազմ սկսել: Ներկայացուցիչների պալատում համապատասխան բանաձևի նախագիծ է ներկայացվել հանրապետական Ուոլտեր Ջոնսի կողմից, հաղորդում է newsru.com-ը:
Բանաձևի նախագիծ ներկայացման մասին տեղեկատվությունը հայտնվել է այն ժամանակ, երբ լրատվամիջոցները լուրեր տարածեցին այն մասին, որ Օբամայի վարչակազմը դաշնակիցների հետ լրջորեն քննարկում է Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը:
Մեկ այլ հանրապետական` նախկին կոնգրեսական Թոմ Թանկրեդոն, WorldNetDaily պարբերականի էջերից բացատրել է, թե ինչու է նման գործողություններուվ Օբաման «վիրավորում» ԱՄՆ սահմանադրությունը:
Նման բանաձևի ներկայացման առիթ է հանդիսացել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետայի` Սենատում արված այն հայտարարությունը, որ ԱՄՆ նախագահը Սիրիա զորք մտցնելու վերաբերյալ Կոնգրեսից թույլտվություն չի հարցնի:
«Հանրապետականները առաջարկում են նախագահին թողնել պատերազմ հայտարարելու իրավունքը, միայն ԱՄՆ վրա հարձակման դեպքում», - նշել է Թանկրեդոն:









