Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՀ գործադիր տնօրենին

18:41 • 12.03.12

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Մեննո Անելին։

Ըստ կառավարության հաղորդագրության՝ Տիգրան Սարգսյանը ողջունել է հյուրին և ասել. «Շնորհավորում եմ Ձեզ ԱՄՀ գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հույս ունենք, որ մեր միջև այսուհետ ևս կծավալվի սերտ համագործակցություն»:

Մեննո Անելին ևս կարևորելով Հայաստանի հետ համագործակցության զարգացումը՝ նշել է, որ այն օգտակար է երկուստեք: Այնուհետև, զրուցակիցները քննարկել են մեր երկրում գործարար միջավայրի բարելավմանը, հարկային, մաքսային և կենսաթոշակային բնագավառներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ԱՄՀ հետագա քաղաքականության շուրջ, որն ուղղված է լինելու գործընկեր երկրներում տնտեսական տարբեր զարգացումներին արագ արձագանքմանը:

Մեննո Անելին ով համակարգում է Հայաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Իսրայելի, Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Նիդերլանդների, Ռումինիայի և Ուկրաինայի հետ ԱՄՀ աշխատանքները: