Մեդվեդևը ժամերով սուրճ և թեյ կխմեր Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ, Պուտինը դա չի անի. քաղաքագետ
Լեռնային Ղարաբաղի հարցը Պուտինի ընտրվելուց հետո որոշակի փոփոխություններ կունենա: Այսպես է կարծում քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` նշելով, սակայն, որ ոչ թե հարցի քաղքականության, այլ գործընթացում փոփոխություններ կլինեն: Ըստ նրա՝ ՌԴ-ն այսուհետ ավելի մեծ ճնշումներ կգործադրի Հայաստանի վրա, սակայն Հայաստանը չի ազդվի դրանից, քանի որ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, ով լավ անձնական հարաբերությունների ուներ Պուտինի հետ, Սերժ Սարգսյանը չունի նման ջերմ կապեր ՌԴ նախագահի հետ:
Քաղաքագետի կարծիքով ակնհայտ տարբերվում են ՌԴ ներկայիս և նախորդ նախագահների բանակցային ոճերը:
«Եթե Մեդվեդևը ժամերով սուրճ և թեյ կխմեր Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ, կսեղմեր նրանց ձեռքերը, ապա Պուտինի ոճը այլ է. նա այդքան ժամանակ չի ծախսի դրա վրա: Պուտինը, ճնշում կգործադրի Հայաստանի և Ադրբեջանի վրա»,- կարծում է քաղաքագետը:
Ըստ նրա` Ռուսաստանի ճնշումները Հայաստանի վրա` կապված Հարավային Օսեթիան ճանաչելու հետ, իրենց ազդեցությունը չեն ունենա, քանի դեռ Ռուսաստանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը:









