Սամվել Բալասանյանն առաջադրվել է թիվ 35 ընտրատարածքում

16:18 • 12.03.12

Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել մեծամասնականան ընտրակարգով պատգամավորության թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Ինչպես տեղեկանում ենք Սամվել Բալասանյանի գրասենյակից՝ լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահը նշել է, որ որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, այս տարիների ընթացքում բավական օրենսդրական աշխատանք է կատարել, սակայն դեռ անելիքները շատ և պատրաստ է մեկ անգամ ևս քաղաքացիների վստահությունը ստանալու դեպքում շարունակել աշխատանքը օրենսդիր մարմնում:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ թիվ 10 ընտրատարաշքում իր թեկնածությունն էր առաջադրել Խաչատուր Սուքիասյան մեծամասնականով։