Արցախյան պատերազմին մասնակցել է 300-ից ավելի կին. Աիդա Սերոբյան
Արցախյան պատերազմին մասնակցած հայ կանանց թիվը գերազանցում է 300-ը։ Նրանցից 42-ը զոհվել են պատերազմում, այս մասին լրագորղների հետ հանդիպմանն ասաց «Կին ազատամարտիկների միության» նախագահ Աիդա Սերոբյանը:
Նա նկատեց, որ թե՛ զոհվածների ընտանքիները և թե՛ մասնակից կանայք այսօր միայն ուշադրության պակաս ունեն:
Ըստ նրա, այսօր կին ազատամարտիկներից ոմանց անունով անվանակոչվել են դպրոցներ,ինչպես նաև փողոց:
«Ասում են, որ կինը պատերազմ գնալու համար չէ, սակայն եթե հայրենիքը վտնագի տակ է, բոլորս պարտավոր են զենք վերցնել և պայքարել ազգի, հայրենքի համար»,– ասաց Աիդա Սերոբյանը:









