Բաքուն պատրաստ է Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծմանը. Աբիև
Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են ղարաբաղյան հակամարտության ուժային լուծմանը, Թեհրանում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:
Նա նշել է, որ իրենք պատրաստ են ռազմական ճանապարհով «ազատագրել ադրբեջանական տարածքները»:
«Եվ այն փաստը, որ Ադրբեջանը կազատագրի դրանք, չպետք է որևէ մեկի մոտ կասկած հարուցի», - իրանցի իր գործընկեր Ահմեդ Վահիդի հետ հանդիպմանն ասել է ադրբեջանցի նախարարը:
Նա հավելել է, որ «դրա իրականացման ճանապարհը պարզ է»:









