Բժիշկները կփորձեն բուժել աֆրիկացի երեխաների անհայտ վարակը

18:24 • 13.03.12

Ուգանդայում, Տանզանիայում ու Հարավային Սուդանում անհայտ ծագման հիվանդություն է հայտնաբերվել:

Մասնագետներն այն անվանել են «գլխի թափահարման սինդրոմ», քանի որ տենդի պահին հիվանդները սկսում են գլոխները համաչափ վերուվար անել:

Հիվանդությունը հիմնականում ախտահարում է 5-15 տարեկան երեխաների, որոնց մոտ ֆիզիկական և մտավոր զարգացման խախտումներ են տեղի ունենում: Հիվանդ երեխաները հիմնականում անապահով ընտանիքներից են, գրում է «Բի-Բի-Սի»-ն:

Մասնագետները ցավով են նշում, որ բուժման արդյունավետ միջոցներ դեռ չկան, քանզի հիվանդության բնույթը դեռ անհայտ է: