Վրաստանի ընդդիմությունը ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցում Գերմանիայի կարիքն ունի
Վրաստանի ընդդիմության առաջնորդները մարտի 15-ին, Թբիլիսիում կհանդիպեն Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գուիդո Վեսթերվելեի հետ, որի ժամանակ կբարձրացնեն նաև ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցում Բեռլինի մասնակցության հարցը, հաղորդում է vz.ru-ն:
«Ալիա» թերթին տված հարցազրույցում ՄԱԿ-ում Վրաստանի նախկին մշտական ներկայացուցիչ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրաքլի Ալասանիան հայտնել է, որ «Գերմանիային դիտարկում է որպես Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերոջ»:
«Մենք պետք է Գերմանիային, Եվրամիությանը վերածենք ուժեղ զենքի, որը պետք կգա մեզ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում», - ասել է նա:
Գիդո Վեսթերվելեն կհանդիպի նաև նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և իր վրացի գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ:









