«Զրպարտության և վիրավորանքի մասին» հայցերը պակասել են Արևմուտքի ճնշման արդյունքում. Արամ Աբրահամյան

12:49 • 13.03.12

«Զրպարտության և վիրավորանքի մասին» քաղաքացիական հայցերով դիմումների ալիքը գնալով պակասում է: Այսօր հրավիրված ասուլիսն ասաց «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, ով նկատեց, որ դա պայմանավորված է ոչ թե լրագրողական էթիկայի նորմերին հետևելու և ավելի ուշադիր լինելու հանգամանքով, այլ ընդամենը արևմտյան ճնշումով:

«Միջազգային կառույցների ներկայացուցիչները հանդիպեցին մեր իշխանությունների հետ և ասեցին, որ դա լավ չէ: Վերջին շրջանում հայցերը մերժվեցին և օլիգարխները հասկացան, որ այս ալիքը պետք է մեղմվի»,-ասաց Արամ Աբրահամյանը և դա հիմանվորեց նրանով, որ իրենց հետ հանդիպել է նաև ԱՄՆ դեսպանը և խոսել այդ թեմայով, և դրանից էլ «Առավոտի» խմբագիրը ենթադրություն է արել, որ առաջիկայում նույնպես այդ հայցերն ավելի քիչ կլինեն:

Աբրահամյանը կանխատեսեց, որ նախընտարական շրջանում նման հայցերը ամենայն հավանականությամբ շատ չեն լինի, սակայն ըստ նրա կլինի այլ բան, որն ավելի վատ է: «Ենթադրենք սա տեղամաս է և այստեղ են մտնում հաստ վիզ ունեցողները և սկսում են լցոնել: Դուք ներկա եք և սկսում ենք նկարել: Նրանք կհարձակվեն լրագրողների վրա, և, որ ամենավատն է, ոստիկանությունը ոչ թե ձեր կողմը կլինի, այլ նրանց»,-ասաց նա՝ նշելով, որ այդ ամենը կիրականացվի չնայած նրան, որ իրավական տեսանկյունից լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար քրեական պատիժ է հասնում:

Արամ Աբրահամյանը սկզբնական շրջանում նման հայցերի մեծաքանակ լինելը պայմանավորեց նրանով, որ օլիգարխներն ու պաշտոնյանները ոգևորվեցին, քանի որ հասկացան, որ մարդուն նստեցնելը մի բան է, մարդուց փող ուզելը՝ այլ բան:

Պատճառն այն չէ, որ էթիկայի կանոններ չունեն լրագրողները, այլ այն, որ օրենքը դուրս եկավ և մարդիկ ոգևորեցին, որ կսնականացնենք այդ թերթերին մեր հայցերով»,-ասաց նա:

Ամեն դեպքում Աբրահմյանը նշեց, որ եթե լրագորղը դրսևորում է պաշտշաճ պրոֆեսիոնալիզմ, ապա անպայման առանց որակավորումների կարող է գտնել և ասել այն , ինչ ուզում է: «Դրանով հանդերձ խորհուրդ չեմ տա որևէ քայլից հետ կանգնել, և պատասխանատվությունը պետք է լինի ձեր ընթերցողի առաջ և ոչ թե դատարանի»,- եզրափակեց նա: