Արգենտինայում թույլատրվել է բռնաբարված կանանց աբորտ անել
Արգենտինայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել, ըստ որի, այն կանայք, որոնք ընդհատել են բռնաբարության հետևանք հանդիսացող հղիությունը, չպետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն:
Մինչ այժմ, արգենտինական օրենքը թույլ էր տալիս հղիության ընդհատում` միայն կնոջ կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնելու պարագայում, ինչպես նաև եթե կինը տկարամիտ էր ճանաչվում:
Դատական նախադեպ է ստեղծել ստորին ատյանի դատարանը, որը խորթ հոր կողմից բռնաբարված 15-ամյա մի աղջկա թույլատրել է ընդհատել հղիությունը:









