Ադրբեջանի պաշտպանության նախարարի և Իրանի նախագահի հանդիպումից պարզվել է, որ երկու երկրների միջև խնդիրներ չկան

02:43 • 13.03.12

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, երկուշաբթի օրը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ, հաղորդում է Թրենդ գործակալությունը:

Հանդիպման ընթացքում, նախագահ Ահմադինեժադի երկու երկրների միջև հարաբերությունները անվանել է անկեղծ և եղբայրական, նշելով, որ Ադրբեջանի և Իրանի միջև ոչ մի խնդիր չկա:

«Թշնամիները չեն ցանկանում, որ Ադրբեջանի և Իրանի միջև կապերը ընդլայնվեն և դրա համար արհեստական խնդիրներ են ստեղծում: Վստահ եղեք, որ Թեհրանի և Բաքվի միջև կապերը երբեք չեն խաթարվի», - ասել է Ահմադինեժադը:

Իրանի նախագահ Ահմադինեժադը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ադրբեջանական ժողովրդին շնորհավորել է առաջիկա Նովրուզ տոնի առիթով: Նախարար Աբիևը նույնպես` նախագահ Ալիևի անունից, շնորհավորել է Իրանի ժողովրդին և նախագահին` նույն տոնի առիթով: