Ադրբեջանում սկսվել է «Բաքու ես քեզ սիրում եմ» ֆիլմի ստեղծումը
Արբեջանում մեկնարկել են «Բաքու ես քեզ սիրում եմ» կինոնախագծի նկարահանումները, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։
Ինչպես նշել է նախագծի մամլո խոսնակ Շահնազ Աբդուլաևը՝ առաջին ֆիլմը կնկարահանի ռուս կինոռեժիսոր Եգոր Կոնչալովսկին։
Նահագծի ղեկավարն է «Հեյդար Ալիև» հիմնադրամի համանախագահ, Լեյլա Ալիևան, պրոդյուսերներն են՝ Եգոր Կոնչալովսկին, Նադիր Մաչանովը, Ալեքսեյ Գոլուբևը։
Նախագիծը կազմված է 10 ֆիլմից, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը 9 րոպե է։










