Բանգլադեշում 300 ուղևոր տեղափոխող նավ է խորտակվել

09:32 • 13.03.12

Բանգլադեշի հարավում` երկրի մայրաքաղաքից 32 կմ հեռավորության, վրա ուղևորատար մի նավ է խորտակվել մեկ այլ նավի բախվելուց հետո:

Ըստ BBC-ի՝ նավում եղել է մոտ 300 ուղևորներ։ 

Ոստիկանության հաղորդմամբ այս պահին 35 մարդ է փրկվել, առնվազն 150 մարդ անհայտ կորած են համարվում:

Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության աշխատակիցները: Զոհերի մասին չի տեղեկացվում: