Նիգերիայում գրոհայինները հարձակվել են պարեկների վրա. կա 5 զոհ
Նիգերիայի հյուսիսային Մուբի քաղաքում, գրոհայինները հարձակվել են ռազմա-ոստիկանական պարեկային ծառայության վրա` սպանելով առնվազն 5 մարդու: Այս մասին հայտնում է BBC-ին:
Ականատեսների խոսքով` գրոհայինների խումբը նախ դարանակալել, ապա մեքենայով ու մի քանի մոտոցիկլետներով հարձակվել է իրավապահների վրա: Մի քանի ժամ շարունակ քաղաքում կրակոցներ ու պայթյուններ են լսվել:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Ըստ իշխանությունների, սակայն, հարձակման թիկունքում կանգնած է «Բոկո Հարամ» ծայրահեղական իսլամիստական շարժումը, որը վերջին օրերին մի շարք պայթյուններ էր իրականացրել երկրի հյուսիսում:









