Մենք պետք է մեր երեխաներին վարակենք գիրք սիրելու հիվանդությամբ. ՀՀ Վարչապետ

19:16 • 13.03.12

Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր «Զանգակ» հրատարակչությունում հրատարակչության և գրախանութի բացման առիթվ ասաց, որ «մենք պետք է մեր երեխաներին վարակենք գիրք սիրելու հիվանդությամբ:

«Մենք պարտավոր ենք այդ սրբությունը՝ գիրքը, պահպանել և փոխանցել մեր սերունդներին: Մենք պետք է մեր երեխաներին վարակենք գրքի հիվանդությամբ, և դա շատ կարևոր հիվանդություն է: Ցանկանում եմ կառավարության անունից հայտնել շնորհակալություն նման միջոցառման համար և ցանկանալ գրքին ծաղկում և բարգավաճում»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետին գրախանութում նվիրեցին էլեկտրոնային գիրք, որի մեջ կարելի է պահպանել մի ամբողջ էլեկտրոնային գրադարան:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» կուսկացության անդամ Անահիտ Բախշյանը, ով Tert.am-հետ զրույցում ասաց, որ գրախանութների ավելացումը հրաշալի երևույթ է:

«Դա մի երևույթ է, որը հուսադրող է: Մենք գուցե գրքից հեռացել ենք այն պատճառով, որ գրախանութներն են պակասել, սակայն նման լուսավոր գրախանութների բացումը հույս է ներշնչում»,- ասաց Ա. Բախշյանը:

Անահիտ Բախշյանը նաև պետական աջակցությունից է դժգոհում և նշում է, որ պետք է գրախանութները ազատվեն հարկերից, ինչն էապես կավելացնի գրախանութները, ինչպես նաև ինքնաբերաբար կշատանան գրքեր գնողները: