Բրյուսելում ինքնասպանի հարձակման հետևանքով 8 ոստիկան վնասվածք է ստացել

19:55 • 13.03.12

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում` Թագավորական պալատի մոտ, անհայտ անձը մեքենայով մխրճվել է ոստիկանական մոտոցիկլետային ուղեկցող խմբի մեջ, ինչի հետևանքով 8 ոստիկան վնասվածքներ է ստացել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Մեկ մարդ ծայրահեղ ծանր վիճակում է:

Ոստիկանները Կատարի դիվանագիտական ներկայացուցչի ուղեկցող խմբից էին: Հարձակում իրականացրած անձը ձերբակալված է: Նա ոստիկանությունում ասել է, որ ցանկացել է այդպես ինքնասպանություն գործել:

Բրյուսելի քաղաքապետը հայտարարել է, որ կատարվածը ահաբեկչություն չէր: