Թուրքիայում ավտոբուս է վթարի ենթարկվել
Քայսերիից դեպի Սըվաս ընթացող ավտոբուսի վարորդը ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցրել է կառավարումը, ինչի արդյունքում ավտոբուսը շրջվել է:
Փրկարարները և շտապօգնության մեքենաները նույնպես եղանակային վատ պայմանների պատճառով դժվարությամբ են հասել դեպքի վայր:
Վթարի հետևանքով զոհվել է 6-ամյա մի տղա, ևս 25 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Սըվասի հիվանդանոց:
Նույն ճանապարհին ևս 2 ավտոբուս և մի բեռնատար դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ուղևորները մեղադրել են համապատասխան մարմիններին, ովքեր ճանապարհին անհրաժեշտ քանակությամբ աղ և ավազ չեն լցրել:









