Շախմատիստուհիներին կարգելվի սեքսուալ լինել

11:19 • 13.03.12

Շախմատում կարգուկանոն հաստատելու համար պաշտոնյաներն արգելեն են իգական սեռի մարզիկներին սեքսուալ երևալ, գրում է Daily Mail-ը:

Բրիտանացի լրագրողները կատակով նշել են, որ հագուստի խոր բացվածքը հիանալի միջոց է հակառակորդին շեղելու համար: Շախմատի եվրոպական միության ներկայացուցիչները որոշել են մարզիկների համար հատուկ դրես-կոդ մշակել:

Այդ քայլի հիմնական պատճառն այն է, որ շախմատիստուհիների հագուստներն այլևս անթույլատրել են, իսկ ոմանք էլ նույնիսկ մերկ լուսանկարվում են տարբեր ամսագրերի շապիկներին:

Օրինակ, ամենահայտնի շախմատիստուհիներից մեկը`ազգությամբ ռուս Մարիա Մանակովան 2004 թ.-ին գրեթե մերկ լուսանկարահանվել էր ամսագրերից մեկի համար: Ավելի ուշ նրա օրինակին էր հետևել նաև բրիտանուհի Յոբանկա Հուսկան:

Այսուհետ, անհամեստ լուսանկարների համար շախմատիստուհիներին կարող են տուգանել, իսկ շախմատի մրցույթներին կանայք կարող են ներկայանալ միայն երկար շրջազգեստներով և 2 կոճակից ոչ ավել բացված բլուզներով: Կարգելվի կրել զանազան գլխարկներ (այն թույլատրվում է միայն եթե կրոնն է պահանջում):