Եգիպտոսը խզում է դիվանագիտական կապերը Իսրայելի հետ

13:57 • 13.03.12

Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզմանը` պատճառաբանելով, որ Կահիրեն «չի կարող լինել արաբական ազգերի թշնամի համարվող սիոնիստական գափարների աջակիցը»:

Խորհրդարանի անդամները կոչ են արել իշխանություններին վերանայել «թշնամի» երկրի հետ հարաբերությունները, Թել Ավիվից ետ կանչել Եգիպտոսի դեսպանին, իսկ Կահիրեից արտաքսել Իսրայելի դեսպանին: Նրանք նաև ցանկանում են դադարեցնել գազի արտահանումը Իսրայել,հայտնում են Al Jazeera-ն:

Իսրայելի ղեկավարությունը դեռ չի մեկնաբանել որոշումը:

Եգիպտոսի և Իսրայելի միջև 1979թ.-ին կնքվել է խաղաղության համաձայնագիր, սակայն Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո 2 պետությունների միջև հարաբերությունները վատացել են: