Էրդողանը հանդիպել է ամերիկյան հետախուզության ղեկավարի հետ

22:31 • 13.03.12

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անակնկալ հանդիպում է ունեցել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Դեյվիդ Պատրեուսի հետ, հայտնում է «Թարաֆ»-ը:

Զրույցի առանցքում եղել են զարգացումները Սիրիայում և Իրաքում, սակայն հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Պատրեուսն այս պաշտոնում նշանակվելուց հետո առաջին անգամ Անկարա էր այցելել անցյալ տարվա հուլիսին:

Անկարայում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացրել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Քրդական բանվորական կուսացության հիմնախնդիրը: Երկօրյա այցի ընթացքում ԿՀՎ ղեկավարը հանդիպել է նաև Թուրքիայի Ազգային Հետախուզության վարչության պետ Հաքան Ֆիդանի հետ:

«Հանդիպման ընթացքում խոսել են երկու երկրներին հետաքրքրող տարածաշրջանային հարցերից և որոշել առաջիկա ամիսներին ավելի սերտորեն համագործակցել այդ հարցերում», - ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: