Եվրախեղդում. Լյուքսեմբուրգի վարչապետի` Իսպանիայի էկոնոմիկայի նախարարի ողջույնը (ֆոտոշարք)
Լյուքսեմբուրգի վարչապետ և Եվրախմբի (Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների ակումբ) նախագահ Ժան-Կլոդ Յունկերը երեկ Բրյուսելում մեկնարկած Եվրախմբի գագաթնաժողովի ժամանակ խիստ յուրովի է ողջունել Իսպանիայի էկնոմիկայի նախարար Լուիս դե Գուինդոսին: Վարչապետը մոտեցել է նախարարին, բռնել նրա պարանոցն ու սկսել «խեղդել»:
«Ճգնաժամային կրքերից» հետո պաշտոնյաները մտերմաբար ժպտացել են միմյանց ու գրկախառնվել:
Այս «եվրախեղդումը» ոչ միայն շեքսպիրյան Օթելոյի ոգով, այլ խիստ խորհրդանշական է դիտվել. հայտնի է, որ Հունաստանից բացի եվրոպական երկրների կառավարությունները նաև Իսպանիային են հորդորում բյուջեի մեծ կրճատումներ իրականացնել` որպես տարածաշրջանում պարտքի ճգնաժամի կանխմանն ուղղված քայլ:










