Բոլիվիայի նախագահը կոկան ապաքրեականացնելու կոչ է արել
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալես Այման երկուշաբթի օրը ելույթ է ունեցել Վիեննայում` ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության վարչության գրասենյակում, որտեղ նա կրկին կոկան թմրամիջոց հանդիսացող բույսերի ցանկից հեռացնելու կոչով է հանդես եկել, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը:
Բոլիվիայի նախագահի կործիքով, այն որ կոկան հայտնվել է այդ ցուցակում` պատմական սխալ է: Բոլիվիան, 2011 թվականին սխալը ուղղելու նպատակով 1961թ. կնքված թմրամիջոցների մասին կոնվենցիայից դուրս է եկել:
Միևնույն ժամանակ Բոլիվիայի իշխանությունները շեշտում են թմրանյութերի դեմ պայքարի կարևորությունը:









