Ֆրանսիացիները գնել են թուրքական օդանավակայանների օպերատորի բաժնետոմսերը

12:20 • 13.03.12

Ֆրանսիայի Aéroports de Paris-ն 874 մլն դոլարով գնել է թուրքական օդանավակայանների TAV Havalimanlari օպերատորի բաժնետոմսերի 38 %-ը: Գնման մեկ այլ թեկնածու` Vinci-ն, ավելի քիչ գումար էր առաջարկել:

Գործարքը շատ արժեքավոր է թուրքական օպերատորի համար, որը ղեկավարում է 11 օդանավակայան, այդ թվում Ստամբուլի օդանավակայանը, գրում է agefi.fr-ն: