Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի կնոջը մեղադրում են թմրամիջոցներ թաքցնելու մեջ

14:27 • 13.03.12

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի կինը` սերբ դրամատուրգ Բիլյան Սրբլանովիչը մեղադրվում է կոկաին տեսակի թմրանյութ թաքցնելու մեջ:

Սերբական լտարվամիջոցների հաղորդմամբ` Բելգրադի Գերագույն դատարանը չի կարող նրան մեղադրանք առաջադրել, քանի որ ոստիկանությանը կնոջ կողմից տրամադրած հասցեն իրականում սխալ է:

Դատարանի մամուլի քարտուղարի հայտարարությամբ`քանի որ մեղադրական եզրակացությունը չի տրամադրվել մեղադրյալին, ապա նրանք չեն կարող սկսել դատական գործընթացը:

Հավելենք, որ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Կելերի կինն անցած տարվա դեկտեմբերի 1-ին ձերբակալվել էր փողոցային դիլերներից կոկաին գնելու ժամանակ:

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել սերբական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը: