Քսենիա Սոբչակին մեղադրողը Աշոտ Գաբրելյանովն է

22:21 • 13.03.12

Լրագրողների դեմ բռնության մեղադրանքով «հետապնդվող» հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի դեմ դուրս է եկել Աշոտ Գաբրիելյանովը: Նա News Media հոլդինգի ղեկավար Արամ Գաբրիելյանովի որդին է, որն, իր հերթին, համարվում է ռուսաստանյան մեդիադաշտի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, նաև` «Կրեմլի մարդը»:

Հենց Աշոտ Գաբրիելյանովն է Սոբչակին մեղադրել Life News-ի լրագրողի վրա հարձակվելու համար, որի ղեկավարը ինց ինքն է:

Գաբրիելյանովը մեղադրանք է ներկայացրել նաև 2 այլ ընդդիմադիրների` Իլյա Յաշինի և Անաստասիա Օգնևայի դեմ: Ըստ Գաբրիելյանովի` նախորդ գիշեր լրագրողներն իրեն զանգահարել և տեղեկացրել են այն մասին, որ իրենց վրա հարձակվել են Սոբչակն ու մյուս ընդդիմադիրները:

Ըստ նրա` հևացող լրագրողուհի Նաստյա Կոնովալովան հազիվ հասցրել է զանգել և ասել է բառացիորեն հետևյալը. «Սոբչակն է այստեղ… մեզ ծեծում են… ֆլեշ-քարտը վերցրել են… տեսախցիկը ջարդել են»:

Twitter-ի իր էջում Սոբչակն այսպես է բնորոշել մեղադրանքները. «Թրեշ. Հենց նոր տվերբուլում (ռեստորանում) մեզ փորձում էին նկարահանել «Լայֆնյուզից»: Եկել էին ռեստորան տեսախցիկով ու լկտիաբար նկարում էին»:

Ըստ հաղորդավարուհու` ինքը «մենթերով պրովոկացիայի» զոհ է և 15 վկա ունի, թե իրենք «պարզապես դուրս են արել լրտեսներին»: