12-ամյա ամերիկուհին դատարան է դիմել. դպրոցում նրանից Facebook-ի գաղտնաբառն են պահանջել
ԱՄՆ-ի դպրոցներից մեկի 12-ամյա աշակերտուհին, որի անվան փոխարեն նշվում է միայն ՌՍ, դատի է տվել իր դպրոցին, այն բանից հետո, երբ դպրոցի տնօրինությունը ստիպողաբար պահանջել է աղջկա Facebook-ի հաշվի գաղտնաբառը, տեղեկացնում է Metro.co.uk կայքը։
Քաղաքացիների ծառայության ամերիկյան միության ներկայացուցիչը կարծում է, որ դպրոցի տնօրինությունը խախտել է ամերիկյան օրենսդրությունը, միաժամանակ խախտելով աղջկա իրավունքները։
Դպրոցի տնօրինությունը չի ընդունել իր մեղքը, նշելով, որ աղջկա հանդեպ պատժամիջոցներ են կիրառվել միայն այն բանից հետո, երբ աշակերտներից մեկն ասել է, որ ՌՍ-ն համացանցում սեքսուալ բնույթի տեսանյութեր է քննարկում։









