Գվատեմալացին դատապարտվել է ավելի քան 6.000 տարվա ազատազրկման

09:51 • 13.03.12

Գվատեմալայի բնակիչը դատապարտվել է 6.06 հազ. տարվա ազատազրկման 1982 թ. գյուղացիների ջարդերին մասնակցելու համար:

Դատարանը մեղադրյալին յուրաքանչյուր սպանված գյուղացու (201 մարդ) համար 30 տարվա ազատազրկման է դատապարտել, և ևս 30 տարի` մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար:

Դատապարտված Պեդրո Պիմենտելե Ռիոսը Գվատեմալայի էլիտար ստորաբաժանման անդամ է եղել և նա հինգերորդ նախկին զինվորականն է ում նկատամամբ նման երկարաժամկետ պատիժ է կիրառվել, տեղեկացնում է BBC-ն: