Սիրիական բանակը գրավել է Իդլիբ քաղաքը

21:54 • 13.03.12

Սիրիայի կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել Իդլիբ քաղաքը, որոնք ապստամբները գրավել էին 2011-ի ամռանը: Այս մասին տեղեկացնում է սիրիական «Վաթան» թերթը:

Քաղաքը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին: Այնտեղ դեռ ընդդիմության զինված ներկայացուցիչներ կան, որոնք շարունակում են դիմադրությունը, սակայն ըստ ստացվող տեղեկությունների` հիմնականում հաջողվել է ապստամբներին դուրս մղել քաղաքից: Այս մասին էլ հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Սիրիայի բանակը քաղաքի գրոհն սկսել էր այսօր առավոտյան: Ծանր հրետանուց կրակ էր բացվել նաև Իդլիբի նահանգի Էլ-Բարաա քաղաքի վրա:

Մարտի սկզբին Սիրիայի իշխանությունները վերահսկողություն էին հաստատել նաև ընդդիմության պատվար համարվող Հոմս քաղաքի վրա: