Իսրայելը և պաղեստինցի զինյալները հրադադարի շուրջ համաձայնության են եկել

08:44 • 13.03.12

Իսրայելը և Գազայի հատվածում տեղակայված պաղեստինյան զինյալները 4 օր տևած երկուստեք հրթիռային հարձակումներից հետո, հրադադարի շուրջ համաձայնություն են եկել, այս մասին հայտարարել են Եգիպտոսի իշխանությունները, տեղեկացնում է BBC-ն։

Իսրայելի և պաղեստինյան զինյալների ներկայացուցիչները հրադադարի մասին որևէ մեկնաբանություն չեն արել։

Հրթիռային վերջին հարձակումների հետևանքով զոհվել էր 25 պաղեստինցի, 35 իսրայելցի վնասվածք էր ստացել։ Նշվում է, որ զոհվածների թվում առնվազն 2 խաղաղ քաղաքացի է եղել։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը այս հարցիի շուրջ իր անհանգմտությունն է հայտնել՝ Իսրայելին կոչ անելով ցուցաբերել առավելագույն զսպվածություն, իսկ պաղեստինյան հրթիռային հարվածները՝ ուղղված Իսրայելի խաղաղ բնակիչներին որակել է՝ անընդունելի։

Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվել էր այն բանից հետո, երբ իսրայելական ուժերը սպանել էին «Ազգային դիմադրության հանձնաժողովի» պաղեստինյան խմբավորման խոսնակ Զաքար Քայզիին։