Լուիզիանայում ջրհեղեղ է (տեսանյութ)
ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի հարավային որոշ շրջաններում հորդ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով բազմաթիվ տներ հայտնվել են ջրի տակ, տեղեկացնում է CNN-ը։
Տեղումների մակարդակը հասել են մինչև 38սմ, իսկ որոշ շրջաններում՝ ռեկորդային՝ 50սմ-ի։ 15-20 ավտոՃանապարհներ փակվել են։
«Տեղանքում փրկարարական աշխատանքներ են իրականացվում», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը, հավելելով, որ փրկարարներին հաջողվել է առնվազն 150 մարդու կյանք փրկել։
Փրկարարական աշխատանքներին միացել են նաև դպրոցականները, որոնց դպրոցական ավտոբուսը խցանվել է ճանապարհին։ Տեղացիները ստիպված են տարատեսակ նավակներ օգտագործել երեխաներին առավել ապահով վայր տեղափոխելու համար։
Զոհերի և անհետ կորածների մասին դեռ չի հաղորդվում, սակայն նախնական տվյալներով, աղետի հետևանքով տուժել է առնվազն 2000 մարդ։









