Ռուսները և կորեացիները համատեղ մամոնտ կկլոնավորեն

13:45 • 13.03.12

Ռուս և հարավկորեացի գիտնականները որոշել են համատեղ մամոնտ կլոնավորել: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Սեուլում, գրում է vz.ru-ն:

«Մեր ծրագրի նպատակն է համագործակցել հնագույն կենդանիների գենոմների ուսումնասիրման բնագավառում և գլխավոր խնդիրներից է համարվում մամոնտի կլոնավորումը, որոնք վերացել են 4500 տարի առաջ», - ասել է ռուս մասնագետներից մեկը` վստահ լինելով, որ ծրագրի իրականացման դեպքում 10 կամ 20 տարի հետո կլոնավորված մամոնտ կլինի:

«Սկզբում մենք միասին կենսաբանական նյութեր կփնտրենք Յակուտիայի հյուսիսում (առավել հաճախ Յակուտիայում են հայտնաբերվում մամոնտի մնացուկներ), քանի որ մեր ունեցած նյութերը կորեացի գործընկերներն այնքան էլ հարմար չեն համարում», - հավելել է մասնագետը:

Ծրագիրը կֆինանսավորեն երկու կողմերը: Համագործակցության գործարքը կնքվել է դեռ միայն 3 տարի ժամկետով, սակայն ժամկետը երկարացնելու հնարավորությամբ:

Կլոնավորման համար կօգտագործվի ժամանակակից հնդկական փիղ: