Բակո Սահակյանն ընդունել է իտալահայ բարերարների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին ընդունել է իտալահայ միության նախագահ Պայքար Սվազյանին և իտալահայ բարերար Սարո Խոդավերդիին:
Ըստ ԼՂՀ նախագահական գրեսենյակի մամուլի ծառայության հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում Արցախի հետ սերտ համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է Իտալիայի հայ համայնքի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը` կարևորելով այն ներհայկական կապերի շարունակական ամրապնդման տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցել են կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:









