Բեռլինի փողոցներում 13 կմ երկարությամբ շարժիչի յուղ է թափվել

12:34 • 13.03.12

Բեռլինի փողոցներում 13 կմ երկարությամբ շարժիչի յուղ է թափվել, գրում է Tagesspiegel-ը: Հրշեջները հասցրել են ժամանակին փակել «յուղապատ» փողոցները, իսկ դրա մաքրման համար պահանջվել են ժամեր, տասը հրշեջ մեքենա և 40 մարդ: Նրանք օգտագործել են 1.250 կգ հատուկ փոշի, որը ներծծում է յուղը և թույլ չի տալիս դրան տարածվել, ինչից հետո փողոցները վերջնականապես լվացվել են:

Ենթադրվում է, որ յուղը թափվել է ոչ թե անսարք մեքենայից, որովհետև անսարքության հետևանքով յուղի շերտը բարակ կլիներ, այլ` կոնտեյներից:

Թեև, ըստ ոստիկանների, վարորդի գործողություններում որևէ խախտում չկա, սակայն նրա անունը հայտնի դառնալուն պես հրշեջները պատրաստվում են նրան ներկայացնել իրենց աշխատանքի դիմաց հաշիվը: