Շարմ-էլ-Շեյխի ծովափերին բնապահպանական աղետ է սպառնում

19:33 • 13.03.12

Եգիպտոսի Շարմ-էլ-Շեյխ հանգստավայրի ծովափերի ուղղությամբ հսկա նավթային հետք է շարժվում: Բնապահպանները 300մ տրամագծով նավթային հետք են հայտնաբերել, որը Սինայի թերակղզու հարավում` Կարմիր ծովի, Էլ-Տոր քաղաքի ափերի մոտակայքում է գտնվում, հաղորդում է rbc.ru-ն: 

Տեղի ճգնաժամային կառավարման գերատեսչության տնօրենը հայտարարել է, որ մասնագետները արդեն զբաղվում են նավթի արտահոսքի տեղայնացումով և մաքրման աշխատանքներով: Մտավախություն կա, որ նավթը ծովային Ռաս Մուհամեդ եզակի ազգային արգելոց կթափանցի:

Հարավային Սինայի նահանգապետը հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պետք է հայտնաբերի նավթի արտահոսքի մեղավորներին և պատասխանատվության ենթարկի: Քննիչների կարծիքով, նավթը կարող էի արտահոսել Էլ-Տոր քաղաքի գործարաններից մեկից: