Ֆրանսահայերը հանդիպել են Ֆրանսուա Օլանդի հետ

13:23 • 13.03.12

Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հայկական համայնքի հանդիպումից հետո Ֆրասնիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդի պատվիրակությունը` Միքայել Ղազարյանը (Լիոն), Պասկալ Շամասյանը (Մարսել), Ալեքսիս Գովցիյանը, Մուրադ Փափազյանը, Արա Թորանյանը (Փարիզ) մարտի 12-ին Փարիզում հանդիպում են ունեցել Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդի հետ:

«Ֆրանսուա Օլանդը կրկին անգամ հայտնել է իր դիրքորոշումը` քրեականացնելու Հայոց ցեղասպանության ժխտումը: Նախագահական ընտրությունների ժամանակ սոցիալիստական կուսակցության թեկնածուն պարտավորվել է մանդատի հենց սկզբում օրինագիծ ներկայացնել: Նա նաև հայտնել է, որ եթե ընտրվի երկրի նախագահ, ապա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չափանիշներից մեկը կլինի Ֆրանսիայի համար Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության հարցում:

Դեռ ավելին, նա համաձայնություն է տվել, համաձայն որի Ֆրանսիան 2015 թ.-ին Փարիզում կկառուցի հայերի ցեղասպանությանը նվիրված թանգարան, որը նվիրված կլինի մարդկության դեմ ուղղված հանցագործության հարյուրամյակին: Օլանդը նաև ուշադրության է արժանացրել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գործողությունների վերսկսմանը», - ասել է պատվիրակության անդամներից մեկը: