Նախորդ տարի «Զրպարտության և վիրավորանքի մասին» հոդվածով դատական հայցերը բավական մեծաթիվ են եղել. փաստաբան

11:56 • 13.03.12

«Զրպարտության և վիրավորանքի մասին» ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթով հայցերի քանակը բավական մեծ քանակությամբ է եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Դավիթ Թումասյանը:
«Հենց այդ քանակն էլ հիմք հանդիսացավ Մարդու իրավունքների պաշտպանի կողիմից հոդվածը վիճարկելը սահմանադրական դատարանում, որը, սակայն, անհիմն համարվեց»,-ասաց նա:

Ըստ փաստաբանի՝ 2011թ.–ին, «Զրպարտության և վիրավորանքի մասին» քաղաքացիական հայց է ներկայացվել «Առավոտ»–ի դեմ՝ 1, «Ժամանակ»-ի դեմ՝ կրկին մեկ, 4 հայց՝ ընդդեմ «168 ժամի» և 6 հայց էլ «Հարպարակ»-ի դեմ:
Այս դեպքերում ըստ նրա, ավելի շատ ընդհանուր համաձայնությամբ է ավարտվել, բավարարվելով միայն հերքումով: Դավիթ Թումասյանը նաև նկատեց, որ նաև եղել են հայցեր, Բավականին թիվ են կազմում վերադարձված գործերը:

Փաստաբանը նկատեց, որ գումարի սահմանման տեսանկյունից շատ հարաբերական է որոշել, թե ինչ արժեն պատիվն ու արժանապատվությունը: Նա խորհուրդ տվեց լրագրողներին հերքում տպելիս դրսևորեն լրագրողական էթիկա և մեկնաբանեն ոչ թե տարածված ձևով, այլ ըստ պատշաճի: