ԵՄ-ում ցանկանում են քվոտավորել կին ղեկավարների թիվը

21:47 • 13.03.12

Եվրոպական խորհրդարանը աջակցել է` խոշոր ընկերությունների տնօրենների խորհրդում կանանց ներկայության քվոտայի համակարգ ներդնելու վերաբերյալ կոչերին:

Եվրոմիությունում արդեն առաջին տարին չէ, որ փորձում են հասնել նրան, որ ազգային ընկերություններում, իգական սեռի թոփ-մենեջերների քանակը 12%-ից հասցվի 40%-ի: Սակայն, եվրոպացի պաշտոնյաները նշում են, որ լուրջ առաջընթաց այս հարցում չի գրանցվել:

Եվրահանձնաժողովը պնդում է, որ քվոտաների ներդրան հարցը, կարող է ԵՄ-ի օրենսդիր մարմնի հաստատմանը առաջադրել` արդեն այս տարի: