Աշխարհի ամենաբարձր տորթը
Չինաստանի Լույանգ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում ցուցադրվել է աշխարհի ամենաբարձր տորթը, տեղեկացնում է Metro.co.uk կայքը, նշելով, որ այն գրացվել է Գինեսի ռեկորդների գրքում։
8մ բարձրություն ունեցող տորթը մատուցելու համար աշխատել է շուրջ 20 խոհարար, որոնք այն բաժանել են առևտրի կենտրոնում հավաքված 3000 ացելուների միջև։
Նախորդ ռեկորդը սահմանվել էր Փարիզում. տորթի բարձրությունը կազմել էր 7.8մ։
Հսկա տորթի պատրաստման համար օգտագործվել է 500կգ ձու, 260կգ ալյուր, 200կգ սերուցք, 100կգ միրգ և 80կգ շոկոլադ։









