Նոր ճտքակոշիկներ` ձիու սմբակներից
Գերմանուհի 45-ամյա դիզայներ Իրիս Շայֆերստայնը ձիու սմբակներից ստեղծել է կոշիկներ, տեղեկացնում է Orange.co.uk կայքը։
Շայֆերստայնը ճտքակոշիկներից բացի, օգտագործելով օձի կաշի և աղավնու փետուրներ, պատրաստել է ամառային սանդլներ և կոշիկներ։
«Ես սիրում եմ ձիերին, ուստի կարծեցի այս համատեղումը հիանալի կլինի, ձիերը գեղեցիկ քայլվածք ունեն», - նշել է մոդելավորողը։
Ավելացնենք, որ ձիու սմբակներ ունեցող ճտքակոշիներն արժեն 3900 ֆունտ ստեռլինգ։









