Արագածոտնում ձնաբքի մեջ էին մնացել 19 ավտոմեքենա, 60 ուղևոր՝
Մարտի 12-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Շենավան-Արագած ավտոճանապարհի 1-ին կմ-ում բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնցից մեկում նորածին երեխա կա, արգելափակվել են ձնակույտի մեջ և անհրաժեշտ է օգնություն:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարների և գյուղապետի տրամադրած տեխնիկայի ուժերով արգելափակումից դուրս է բերվել 19 ավտոմեքենա, որտեղ եղել է 60 ուղևոր:









