Պրահայում ցուցադրվել է աշխարհի ամենաթանկ մետաղադրամը
Չեխիայի մայրաքաղաքում Պրահայի Ազգային թանգարանում ցուցադրվել է աշխարհի ամենաթանկ մետաղադրամը, տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն։
1933թ.-ին հատված Double Eagle ամերիկյան 20 դոլարանոց ոսկյա մետաղադրամը պահվում է հատուկ ցուցափեղկում։ Այսօր մետաղադրամը գնահատվում է 8մլն դոլար։
Թանգարանի վարիչ Լյուբոշ Պոլանսկին նշել է, որ սա աննախադեպ երևույթ է, քանի որ Double Eagle-ից աշխարհում գոյություն ունի ընդամենը 13 նմուշ։
Թանգարանում ցուցադրված են նաև հռոմեական, հունական, կելտական և չեխական մատաղադրամներ, սակայն դրանց ստույգ արժեքը հայտնի չէ, քանի որ դրանք երբեք աճուրդի չեն հանվել։










