Հայաստանում անտառային հրդեհների թիվը պակասել է
Ի տարբերություն 2010թ-ի՝ 2011թ-ին Հայաստանում անտառային հրդեհները պակասել են, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ 2010-ին ընդհանուր առմամաբ այրվել է 810 հա անտառածածկ տարածք, իսկ 2011-ին՝ 470 հա:
«1998-ից մինչ օրս այրվել է 2400 հա–ից ավելի տարածք: Սրա հիմնական պատճառն այն է, որ մարդկանց շրջանում տարածված է, թե գյուղատնտեսական նկառատումներից ելնելով պետք է հողերը վառել, բայց դա ճիշտ չէ և նույնիսկ չի կարելի»,- ասաց նա:
Հարցին, թե ինքը երբեմն դիտավորություն չի տեսնում արդյոք, երբ այրվում են անտառածածկ տարածքներ, Պետրոսյանը պատասխանեց. «Դժվար է ասել, քանի որ մինչ օրս չեն հայտնաբերվել այրողները: Դա կարծում եմ շատ բարդ է»:
Ռուբեն Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին հրդեհավտանգ են համարվում Գորիսի ու Կապանի մի շարք տարածքներ:









