1 մլն ռուբլի՝ 8 թոշակառու կանանց սպանողի մասին ինֆորմացիայի դիմաց
Թաթարստանի ՆԳՆ-ից 1 մլն ռուբլի են խոստացել այն տեղեկության դիմաց, որը կօգնի բռնել սերիական մարդասպանին, ով սպանում է միայնակ տարեց կանանց:
Կազանի ոստիկանությունը նաև խնդրել է քաղաքի բնակիչներին աջակցել իրենց արդեն 8 թոշակառու կնոջ սպանած մարդուն բռնելու գործում:
Ներկայացվել է նաև նրա ֆոտոռոբոտը: Մարդասպանը իր զոհերին կյանքից զրկում է խեղդամահ անելով: Վերջին` 83-ամյա զոհին նա սպանել է արդուկի էլեկտրական լարով:
Ըստ ամենայնի` մոլագարը հետաքրքրված է եղել նաև թոշակառուի թանկարժեք իրերով ու գումարով:









